ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով:
Փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, և գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար:
Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ` մենք հասանելի ենք բոլորի համար:
Ծառայության պայմաններ`
· Փոխանցման արժույթ - ՌԴ ռուբլի
· Միջնորդավճար - 1%
· Նվազագույն գումար - 100 ռուբլի
· Առավելագույն գումար - 10 000 ռուբլի
Տեղեկացնենք նաև, որ Ամիօ բանկի հաճախորդներին հասանելի է նաև փոխանցումների ստացման ծառայությունը` եթե ՌԴ-ից սպասում եք գումար, ապա այն կարող է անմիջապես հաշվեգրվել Ձեր Ամիօ քարտին/հաշվին` Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով, մուտքագրելով միայն Ձեր հեռախոսահամարը:
«МИГ» փոխանցոմների ծառայությունը գործում է՝ 24/7 ռեժիմում, հանգստյան և տոն օրերին: Մանրամասների համար այցելեք այստեղ կամ զանգահարեք +374 10 59 20 20:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
--00—ԱՊ