Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը պատմական է անվանել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

6643309812549664330981254a171567938466433098125476643309812548.jpg

Ամենամեծ արդյունքն այն է, որ գործընթացն իրականացվել է երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների միջոցով։ Խաղաղության պայմանագրի ստորագրման մեր ակնկալիքները պետք է իրատեսական լինեն, իսկ Ալմաթիում Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները մեծ քայլ էին այս գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, համաձայնագիր, որը բացառում է կետեր, որոնք ապագայում կարող են նպաստել ցանկացած վիճելի հարցի քննարկմանը:

«Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ փոխադարձ լուծման հասնելու համար։ Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը։ Սա մեծ, թե փոքր քայլ է, կիմանանք միայն գործընթացի վերջում, բայց սա գործընթացի կարևոր մասն է»,-ասել է նա։

--00—ՅՄ