Այսօր Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

photo_2024-05-14_16-33-09

Այսօր բողոքի անհնազանդություն իրականացնելու ժամանակ ՆԳՆ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 63 քաղաքացի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթացել։

--00—ՅՄ