ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Պարզվել է, որ Արարատի բնակչին առերևույթ մարմնական վնասվածքներ է պատճառել ՌԴ քաղաքացի հանդիսացող 34-ամյա մի տղամարդ, հայտնում են ՔԿ-ից։
Վերջինս 2024 թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի բնակչին հանդիպելու պատրվակով, որպես հաճախորդ գնացել է նրան պատկանող խանութ, ապա, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, նրա հետ քայլել խանութի հետնամաս։
Այնտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերված և իր մոտ ապօրինի պահվող ակոսափող ատրճանակով 2 անգամ կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածնքեր։
34-ամյա տղամարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում՝ ՀՀ տարածքը լքելու պահին, հայտնաբերվել և առգրավվել է նաև առերևույթ հանցագործության գործիք հանդիսացող «ՏՏ» տեսակի ատրճանակը։
Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
--00—ՅՄ