ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
«Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված առևտրային կենտրոններում, տարբեր հասցեներով, իրականացվում են խուզարկություններ։
Այս պահին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում նախաքննության շահերից ելնելով» ։
--00—ԼՀ