ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռայիսիի, նախարար Աբդոլլայիանի և մյուսների հետ են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը, որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,-ասվում է ԱԳՆ հայտարարությունում։
--00—ԼՀ