ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։
«Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչներին տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Համոզված եմ, որ Իրանի բարեկամ ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը։ Մենք կիսում ենք ձեր վիշտը»,- գրել է Սիմոնյանը։
--00—ՅՄ