Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

enlarge (2)

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավակցական ուղերձ է հղել․

«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանի, Թավրիզում առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա սեյեդ Ալ Մոհամմադ ալ-Հաշեմիի, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմաթիի, գեներալ սեյեդ Մահդի Մուսավիի և ուղղաթիռի անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ։

Մեր խորը վշտակցությունը փոխանցելով ԻԻՀ  գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, զոհերի ընտանիքներին կիսում ենք բարեկամ Իրանի ժողովրդի ցավը: Համոզված ենք, որ Իրանի ժողովրդի կամքով և միասնությամբ կհաղթահարվի այս ծանր կորուստը»։

--00—ՅՄ