Սիրիան ցավում է այս կորստի համար. մենք համագործակցեցինք հանուն մեր ժողովուրդների․ Ասադը՝ Խամենեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

11

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և Իրանի ժողովրդին՝ նախագահ Ռաիսիի, ԱԳՆ Հոսեին ամիր Աբդոլլահիանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու առիթով։

Ասադն իր և Սիրիայի ժողովրդի անունից խորին ցավակցություններ է հայտնել ցավալի դեպքերի համար․ «Սիրիան ցավում է այս մեծ կորստի համար, նախագահ Ռաիսին իր պատասխանատու աշխատանքին հավատարիմն մնաց։ Նախագահի հետ համագործակցեցինք հանուն Սիրիայի և Իրանի ռազմավարական հարաբերությունների ամրապնդման։ Մեր հիշողության մեջ կման նախագահ Ռաիսիի այցը Սիրիա, նրա մտքերն ու տեսլականը, որոնք ի սպաս դրվեց մեր ժողովուրդների սերտացման»։

 

--00—ԱՊ