ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատ Մուհամմեդ Մուհբիրի հետ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը ցավակցություն է հայտնել նախօրեին տեղի ունեցած պատահարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նույն օրը կայացած կառավարության նիստից հետո նշել է, Իրանում տեղի ունեցած դժբախտության պատճառով Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարելու որոշում է ընդունվել:
«Մեր կառավարության նիստում որոշում կայացրինք Իրանի ժողովրդի ծանր ցավը կիսելու համար մեր երկրում 1-օրյա ազգային սուգ հայտարարել»,-ասել է նա:
--00—ԼՀ