Արցախը տնավեր դարձրիք, հիմա եկել՝ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում. Գառնիկ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Արցախը տնավեր դարձրիք, հիմա եկել՝ Տավուշի պապական օջախնե՞րն եք հանձնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

«Դե թող ԱԺ-ի անվտանգության աշխատողներն այստեղից դուրս գան, ծառեր տնկեք ու անվտանգությունն ապահովեք, աբսուրդին էլ չափ ու սահման կա։ Հիմա էլ հազարավոր ոստիկաններով, ծեծուջարդով պիլոտային ծրագիր երեկ իրականացրիք, 3 հատ «տոմբի» եք դրել ու ԱԼՖԱ ջոկատին կողքը նստացրել, էդ սյուները հսկում են հաղթանդամ տղաները, մթոմ որ դրանք հանեցին, Հայաստան չի լինի։ Արցախը տնավեր սարքեցիք, հանձնեցիք Ադրբեջանին, հիմա էլ եկել ա Տավուշի հերթը։ Գնացե՞լ եք Կիրանց, տեսե՞լ եք՝ ինչ օրեր են ապրում էդ մարդիկ», - իր խոսքում ընդգծեց Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

--00—ԱՊ