ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Newday․am լրատվականի օպերատորի վրա ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի դիմակավորված, զինված ծառայողների հարձակման մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է կայքի լրագրող Անի Գևորգյանը։
«Ջանիբեկ Խաչատրյանն ունի տուժողի կարգավիճակ, հարցաքննվել է: Մեզ այս գործում օգնում է փաստաբան Սոսե Արմենովնան: Շատ շնորհակալ եմ փաստաբանական հրատապ աջակցության համար»,-գրել է նա:
--00—ՅՄ