ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ երկու երկրներ մասնակցել են 2020 թվականին ԼՂ-ում Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը՝ չնշելով կոնկրետ պետություններ։ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Газета.Ru»-ի հետ զրույցում նշել է, որ «գուշակության կարիք չկա», թե որ երկրներին նկատի ունի Փաշինյանը։
«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է, Փաշինյանը ստախոս է և սրիկա, որը փորձում է հայ ժողովրդի զայրույթն ուղղել դեպի Ռուսաստան՝ ձախողվելով և կորցնելով այն ամենը, ինչի համար երկար տարիներ պայքարել են իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը»,-ասել է Զատուլինը։
Նա նշել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության որ երկու երկրների մասին է խոսում Փաշինյանը․ «Կարող եք հաշվի առնել (Ռուսաստանին և Բելառուսին): Եվ, իմ կարծիքով, դրա համար գուշակել պետք չէ»,- հայտարարել է Զատուլինը։
--00—ՅՄ