Դեբեդ գետի վարարման հետևանքով ավերածություններ կան, ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

debed_shabat_am

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

--00—ՅՄ