Երևանում բախվել են բեռնատարը, Chevrolet-ը, շտապօգնության մեքենան. վերջինը կողաշրջվել է. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

photo_2024-05-26_12-43-10

Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի 103 շտապօգնության «Nissan» մակնիշի ավտոմեքենան, «Ford» մակնիշի բեռնատարն ու «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Երևանի գնդի պարեկները։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ