ԲԸՏՄ-ն Լեռնագոգ համայնքում կասեցրել է բետոնահանգույցի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

բտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիաշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում շինաշխատանքներ իրականացնող «Բաղրամյանշին» ԲԲԸ-ում։

 Ստուգմամբ պարզվել է, որ ընկերության տարածքում շահագործվում է բետոնահանգույց՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

 Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի կողմից կայացվել է բետոնահանգույցի գործունեության կասեցման որոշում։

 Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջ։

--00—ԼՀ