ՀՀ-ում ցույց անողները կարծում են, որ Բաքվի հետ սահմանազատումն արդար չի ընթանում. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

l-0x0wh-786x458z-1

Ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, սահմանազատումը լիովին արդարացի չէ։ Այս մասին ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին։

Միաժամանակ Զախարովան Հայաստանում քաղաքական գործընթացներն անվանել է երկրի ներքին գործը։

«Մեր կողմից մենք միտված ենք հայ ժողովրդի հետ հին ու բարեկամական կապերի խորացման, ինչպես այսօր արդեն ասացի` պատրաստ ենք անմիջապես օգնել բարեկամ երկրին, որը ծանր վիճակի մեջ է հայտնվել։ Այն ուղարկվում է անմիջապես, հենց որ հարևան պետությունը դժվարության մեջ է»,-ասել է նա:

--00—ՅՄ