Ադրբեջանում ՊՆ 2 նախկին աշխատակից ձերբակալվել է 84 մլն դոլարի հափշտակության գործով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

ազ.jp

Ադրբեջանում 143 մլն մանաթի (84 մլն դոլար) հափշտակության գործով ձերբակալվել են Ադրբեջանի ՊՆ ֆինանսական ծառայության երկու նախկին ղեկավար, որոնք ծառայել են տարբեր զորամասերում։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Բաքվի զինվորական դատարանը երկու անձանց նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։

--00—ԼՀ