Քննարկվել են ՀՀ-ի և Ուկրաինայի միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

447196865_517620240587591_629189575539580852_n

Այսօր տեղի ունեցավ Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: 

Հայկական կողմից մասնակցեցին Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները, հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկնրերի միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։

Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

--00—ՅՄ