ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Աշխատանքային այցով Լոռու մարզում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Նախարարը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:
Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:
--00—ԼՀ