ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
«Ստամբուլի վավերագրական ֆիլմերի օրերի» 17-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվել է եզդի աղջկա մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
Ֆիլմը մասնավորապես պատմել է ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած 7 տարեկան երեխայի կյանքի, նրա ցավերի և ողբերգությունների մասին:
Ֆիլմը կոչվել է «Քուրդիստանում գիշեր և մառախուղ» անունով:
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 13-ը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ