Խստորեն դատապարտում ենք ոստիկանական բռնությունները, Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա․ «Շանթ Դաշինք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

քո

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․ 

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է սույն թվականի հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։ Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։ Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին։ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն։

06․12․2024թ․»

 

--00—ԱՊ