ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Ես չեմ ընդունում այն թեզը, երբ մենք խոսում ենք ԵՄ-ի հետ ինտեգրվելու մասին, ԵՄ-ին ինտեգրվելուց մենք շատ հեռու ենք։ Մենք խոսում ենք ԵՄ-ի հետ խորը, համապարփակ համագործակցություն ձևավորելու մասին»։ Այս մասին «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Ըստ ՀՀ նախկին վարչապետի ԵՄ-ն հետո հարց է բարձրացնելու, որ նման անվտանգային խնդիրներով չի կարող մեզ ընդունել։
«Սրա հաջորդ քայլը, մինչ անդամակցելու ռեալ գործընթաց սկսելը, լինելու է հենց ռուսական բազան Հայաստանից դուրս հանելու վերաբերյալ շարժումը, այս հանրաքվեի ամբողջ նպատակը դա է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ