ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը հավանաբար կընդգրկվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգում: Այս մասին 24News-ին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի կառավարության հավանությանն արժանացած «Հայաստանի Հանրապետության Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագիծը։
--00—ԼՀ