Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն անհեթեթ է համարում Շոյգուի եւ Գերասիմովի ձերբակալության ՄՔԴ օրդերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

պես

Ռուսաստանը չի ճանաչում եւ անհեթեթ է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի եւ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Մենք չենք ճանաչում այդ դատարանի իրավազորությունը, մենք համապատասխան ստատուտի անդամ չենք։ Հետեւաբար, մենք չենք ճանաչում այդ օրդերները»,- ասել է Պեսկովը։ «Մենք դրանք համարում ենք բավական անհեթեթ, ինչպես եւ անցած երկու օրդերները, որոնք առնչվում էին պետության ղեկավարին եւ մեր երեխաների գծով օմբուդսմենին»,- ավելացրել է նա։

--00—ԼՀ