ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաներում Ֆուչիկի փողոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արամայիս Ազատյանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա կայանված տրակտորին և մասամբ հայտնվել մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ