ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուզմանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ծրագրում է ժամանել Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի 29-րդ համաժողովին։
«Այո, իհարկե»,- ասաց նա՝ ի պատասխան համաժողովին մասնակցելու իր պլանների, «Ես միշտ մասնակցում եմ COP կոնֆերանսներին, ես գալիս եմ դրանց սկզբում և վերջում»,- գրում է լրատվամիջոցը:
COP29-ը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում 2024 թվականի նոյեմբերին։
--00—ԼՀ