Սահմանազատման ավարտին Հայաստանի բոլոր տարածքները հետ են վերադարձվելու․ ԱԺ փոխխոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի կարծիքով ՀՀ-ն բաց սահմաններով ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի հայ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման և երկարատև խաղաղության հաստատման համար։

ԱԺ փոխնախագահը ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում հույս հայտնեց, որ կձեռնարկվեն բոլոր քայլերը, օդային սահմաններով անձերի տեղափոխումը անխոչընդոտ կազմակերպելու համար։

Խոսելով տեղի ունեցող սահմանազատումից՝ Արշակյանը նշեց․ «Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված, երբ բալանսը խախտվում է, դա չի կարող բերել երկարատև խաղաղության»։

Արշակյանը կարևորելով սահմանազատման ամբողջական պրոցեսը՝ ասաց․ « Պրոցեսի ամբողջ իմաստ այն է, որ Հայաստանին պատկանող տարածքները վերադարձվեն Հայաստանին, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին»,- ասաց փախնախագահը և հավելեց, որ դա հնարավոր կլինի պրոցեսի ամբողջական իրականացման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ