Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

ստ.

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Այն սկզբում կքննարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ դրական եզրակացություն ստանալու դեպքում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։

Հիշեցնենք՝ կանոնակարգը ստորագրվել էր օգոստոսի 30-ին, իսկ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել էր, որ այն համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ