Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

բնմ

Իսրայելում ցուցարարներն արգելափակել են Թել Ավիվի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով շուտափույթ տուն վերադարձնել Գազայի հատվածում պահվող պատանդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Ցուցարարները, որոնց թվում կան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվածների հարազատներ, պահել են պատանդների նկարներով պաստառներ, որոնց վրա գրված է․ «Ով լքել է նրանց, պետք է վերադարձնի»։

Նոյեմբերի վերջին Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ընթացքում հաջողվել է ազատել 110 պատանդի։ Իսրայելական կողմի վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում դեռ պատանդ է մնում 120 մարդ: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։ 

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 28 700-ի:

--00—ԼՀ