Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

օխ

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

ՕԽ բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանն Օլիմպիական խաղերում կունենա 15 ներկայացուցիչ: Գերծանր քաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի ՕԽ խաղերին:

--00--ԼՀ