ՀՀ-ում Բելգիայի դեսպանը մասնակցել է երկրի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

452231888_792839193038938_3060823907599774570_n

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամում մասնակցել  է  Բելգիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը, որին  ներկա են գտնվել Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը, հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աստղիկ Մարանջյան-Լապեյրը, հիմնադիր անդամ Ֆրեդերիկ Լապեյրը, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից Աննա Մարտիկյանը  շնորհավորել է դեսպանին, Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ` կարևոր համարելով երկու երկրների միջև երկկողմ, ապակենտրոնացված համագործակցությունը։ Աննա Մարտիկյանը դեսպանին է ներկայացրել նաև Շիրակի մարզն ու պատմել մարզի հնարավորությունների, առանձնահատկությունների և ներուժի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՄԻԱՍԻՆ» հիմնադրամի գործունեությանը, ծրագրերին առնչվող հարցեր:

Նշենք, որ 1890-ից հուլիսի 21-ը պաշտոնապես հայտարարվել է Բելգիայի ազգային տոն: 1831 թվականի այդ օրը թագավոր է ընտրվել Լեոպոլդ I-ը: Նույն օրը նորընծա թագավորը Բելգիայի Սահմանադրությանը հավատարիմ մնալու երդում է տվել: Ամեն տարի այս օրը բելգիացիները տոնում են մեծ հանդիսավորությամբ։

--00—ՅՄ