ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Հուլիսի 23-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։
Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»,- ասված է հաղորդագրությունում։
--00—ՅՄ