ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Արևմուտքը ջանքեր է գործադրում ՌԴ-ին այստեղից դուրս հասնելու համար, ԵՄ-ն ուզում է ցույց տալ, որ իր ներկայությունը մեր տարածաշրջանում կարող է արտահայտվել անվտանգության բաղադրիչով։ Այն ՀՀ ԶՈւ-ի մարտունակության բարձրացման տեսանկյունից պատմական իրադարձություն չէ, այն, ինչ ներկայացված է, լուրջ սպառազինության չի ուղղվելու, միտված է նախապատրաստական, փորձնական աշխատանքներին և խաղաղապահ առաքելությանը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով նոր անվտանգային ճարտարապետության մասին պատգամավորը նկատեց, որ իշխանությունը քանդում է հին «տունը» չկարողանալով նորը կառուցել։ Նրա համոզմամբ, նման ռազմաքաղաքական ղեկավարությունը ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ կառուցեու պոտենցիալ ու կարողություն չունի, անգամ եթե 20 կամ 50 մլն տան, գումարը հարց չի լուծելու։
Աբրահամյանը ընդգծեց, որ բարձրաստիճան զինվորականների մեղավորությունը կա, որ չեն խոսում պատերազմի մասին, համարելով, որ ժամանակը գա՝ կխոսեն, բայց իրականությունը չպատմելով՝ հասարակությունը մոլորեցվում և խաբված է մնում։ «Շատերը, ովքեր իրավասու են և տիրապետում են ինֆորմացիայի, մինչև հիմա չեն ասել, թե ինչո՞վ է իշխանությունը խոչընդոտել իրենց։ Նրանք ևս ունեցել են իրենց պատասխանատվությունը և պետք է խոսեն։ Հիմա ԱԳՆ-ն խոսում է նոյեմբերին պատերազմի վտանգի մասին, փոխանակ պետությունը պատրաստվի, Փաշինյանը հեծանվային դիվանագիտությամբ է զբաղվում, դա ցույց է տալիս իր վերաբերմունքը հայկական մարտահրավերներին ու սպառնալիքներին։ Արհավիրք է սպասվում, իսկ Փաշինյանը դրան ընդառաջ զբաղված է հեծանվավազքով, զվարճանքներով ու ճամփորդություններով»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ