Էս ձեր ցույց տրված տեսանյութն արդեն հերիք է, որ հասկանանք մեղադրողի մոտեցումը մեր հանդեպ. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Մեղադրող կողմի մոտեցումն առնվազն արդար չէ, էս ձեր ցույց տված տեսանյութն արդեն հերիք է, որ հասկանանք այդ տարբերակված ու սխալ մոտեցումը մեր հանդեպ, որովհետև հենց այդ դրվագից պարզ է դառնում, որ մենք ավելի շուտ էինք սկսել, հրապարակից սկսած, իրենք այդտեղ խնդիր չունեին, միանգամից խնդիր ունեցան հենց մեքենային հասանք։ Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի ընթանում է Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։

Քոչարյանի փաստաբանները պնդում են՝ նա որևէ հակաիրավական գործողություն չի արել և սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, չնայած տեսախցիկները ֆիքսել էին, որ հենց ոստիկաններն են մեքենայի մեջ ծեծի ենթարկում նրան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ