Նիկո՛լ, դու վախկոտ ես, բունկերից լայվ մտնող, ինչու՞ չես պատասխանում Ալիևին. դերասան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Մենք Եվրոպայի համար գլխացավանք կլինենք, գուցե, հետաքրքիր խոսքեր են ասում, մեր գլուխը շոյում են, բայց մեզանով բացարձակ հետաքրքրված չեն։ Նրանք այլ խնդիրներ ունեն ՈՒկրաինայի ու ՆԱՏՕ-ի հետ կապված, նույնիսկ առանձին անվտանգային համակարգ են ուզում ստեղծել։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց դերասան Կարեն Խաչատրյանը։

«Նիկո'լ ու ՔՊ-ականնե'ր, ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևին, ընդամենը 100 տարվա պետություն են, արխիվներ, հանրագիտարան, քարտեզ չունե՞նք։ Վախկո'տ Նիկոլ, դու` բունկերում նստած, լայվ ես անում, քո հետևից ո՞վ կգա, դրա համար էլ վախենում ես պատերազմից ու ամեն ինչ զիջում, որ պատերազմ չլինի։ Դու ի՞նչ հեղափոխական, մի մականունավորներին մյուսներով փոխեցիր, հարստությունը վերադասավորեցիր, նույն զիբիլն եղավ։ Ջրապտույտի մեջ ենք ընկած, ո՞վ պետք է կանգնեցնի, կա՞ մեկը՝ պարզ չէ, վատ վիճակում ենք»,- ավելացրեց դերասանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ