Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

g

Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն: Այս որոշումը քիչ առաջ կայացրել է Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Հիշեցնենք՝ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ 

Նրա թեկնածության օգտին քվեարկել է Հանրային հեռարձակողի խորհրդի 5 անդամ։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը 0 ձայն է ստացել։

Խումարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր, որ Արմեն Քոլոյանի ընտրությունն արդեն կանխորոշված է։


 

--00—ԱՊ