ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հանրային ռադիոյում հայտնած նոր ժամացույցների «Բաքու» ցուցանակը «Ռադիոլուրի» աշխատակիցները փոխարինել են «Ստեփանակերտ» ցուցանակով։
«Ռադիոլուրի» լրագրող Ալիսա Գևորգյանը հրապարակել է լուսանկարն ու գրել. «Ռադիոլուրի պատասխանը»։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի տնօրենի ժ/պ Արմեն Քոլոյանը երեկ՝ Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի տարելիցի նախօրեին, «Ռադիոլուրում» ժամացույցներ է կախել, որոնք ցույց էին տալիս Բաքվի և Անկարայի ժամերը։ Քոլոյանը համոզմունք էր հայտնել նաև, որ չի հեռացնելու ժամացույցները։
--00—ԱՊ