Վանաձորցին ինձ է ընտրել, ես եղել եմ բանտում, այս պահին քաղաքապետի հարցի մասին չեմ մտածում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Այս շրջանհում Վանաձորում եղել եմ 2 օր, այցելել եմ իմ տուն, մտերիմ ընկերներին։ Այս մասին հերթական դատավարության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամկոն Ասլանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, որ իրեն Վանաձորում ցնծությամբ են դիմավորել։

Ըստ նախկին համայնքապետի՝ մեր երկրում Դատական իշխանությունը զերծ չէ տարբեր ճնշումներից։

«Այն իրավաբանները, ովքեր մարդկանց ճակատագրերը որոշելու լիազորություն ունեն, պետք է զերծ մնան ցանկացած կանխակալ վերաբերմունքից, ճնշումներից՝ և խորհրդակցական սենյակ գնալիս առաջնարդվեն օրենքով»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ համայնքապետի կալանավորմամբ ոտնահարվել են նաև վանաձորցիների իրավունքները, Ասլանյանը ասաց․ «2 տարի 7 ամիս վանաձորցին ընտրած է եղել ինձ, ես էլ եղել եմ բանտում։ Ես իմ մեջ վերլուծել եմ ստեղծված իրադրությունը և իմ որոշման մասին հրապարակային կանդրադառնամ այն ժամանակ, երբ հարմար կգտնեմ»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին քաղաքական հարցերի շուրջ չի մտածում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ