ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որն այսօր հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած դեպքի պատճառով հրաժարվում է մեկ ամիս մասնակցել ՔՊ նիստերին, փոշմանել է։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի սքրինշոթ, ըստ որի արձանագրել է, որ իր արտահայտություններն եղել են էմոցիոնալ վիճակում և որ ինքը մնում է ՔՊ անդամ։
Իրականում, սակայն, սկանդալը ոչ թե Ասլանյանի «Նաջարյանը փոշմանել է» մոտիվներն է, այլ այն սքրինշոթը, որ նա տեղադրել է իր էջում։ Այնտեղից պարզ է դառնում, որ այս տեքստն իրեն ուղարկվել է ՔՊ վարչության անդամ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կողմից, որը պատահաբար կամ ոչ Ասլանյանը զետեղել է իր էջում։
Ինչպես ասում է դասականը՝ «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր»։
Հ։Գ. Հակոբ Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջից ի վերջո հանեց Մխիթար Հայրապետյանի նամակով սքրինշոթը։
--00—ԼՀ