ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, ելույթ ունենալով ամերիկյան Հադսոն ինստիտուտում, խոսել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններից։
«Եթե նայենք խաղաղության պայմանագրի տեքստին, ապա պատմականորեն երբեք այսքան մոտ չենք եղել դրա ամբողջացմանը։ Միակ մնացած խոչընդոտը Հայաստանի սահմանադրության իրավական հավակնությունն է, որի վրա աչք փակել չենք կարող։
Մենք վստահ չենք Հայաստանի անկեղծության վրա, երբ ասում են, որ հավակնություններ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ, քանի որ կա հստակ հակասություն նրանց հայտարարությունների և ՀՀ սահմանադրության իրավական շրջանակի միջև»,- իր ելույթում ասել է Ամիրբեկովը։
--00--ԼՀ