Տավուշում կանցկացվի «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման թեմայով վարժանք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

photo_2024-08-04_10-00-23

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: 

Խնդրում ենք չանհանգստանալ։

--00—ՅՄ