Մեծ Բրիտանիայում ցուցարարները փորձել են հրկիզել հյուրանոցը, որտեղ միգրանտներ են եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture10

Մեծ Բրիտանիայում ցուցարարները փորձել են հրկիզել Ռոթերհեմ քաղաքի Holiday Inn Express հյուրանոցը, որտեղ ժամանակավորապես բնակվում են անօրինական ներգաղթյալները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Նշվում է, որ ցուցարարները կոտրել են հյուրանոցի ապակիները։ Ակտիվիստները շշեր են նետել շենքը շրջափակող ոստիկանների ուղղությամբ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում անկարգությունների պատճառով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել։

--00—ՅՄ