Այսօր ռեալ հնարավորություն կա, որ արցախցիները միջազգային երաշխիքների ներքո վերադառնան հայրենիք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

«Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո պետք է դրվի բանակցային օրակարգում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Դիվանագետը իր խոսքում նշեց, որ արցախահայության վերադարձի խնդիրը չպետք է աչքաթող արվի։

«Այս հարցը մեր, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է, արցախահայությունը նման ճակատագրի է արժանացել այսօրվա իշխանությունների սխալների պատճառով»,- ասաց նա։

Օսկանյանը ընդգծեց, որ տեղին չի հայ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ․ «Այսօր ռեալ հնարավորություն կա, որ արցախցիները միջազգային երաշխիքների ներքո վերադառնան հայրենիք»։

Դիվանագետը նշեց, որ այս հարցը պետք է ՀՀ իշխանությունները բերեն օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ