ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա ժամերին հանդիպում կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախատեսվում է հանդիպում Պուտինի և Ռուսաստանի կառավարության միջև։
Նշենք, որ Կուրսկի մարզում իրավիճակը խիստ լարված է, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկում են շրջանի մի քանի գյուղեր, մարտերը շարունակվում են։
--00--ԼՀ