ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել և անկանոն կրակոցներ է իրականացնում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես գիտեք, Կիևի ռեժիմը ձեռնարկել է հերթական լայնածավալ սադրանքը, կրակոցներ են արձակվում տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, քաղաքացիական շենքերի, բնակելի շենքերի և շտապօգնության մեքենաների ուղղությամբ», - ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ նախագահն ասել է, որ կառավարության նիստի մեկնարկից հետո իրավապահ մարմիններից զեկույց կլսի Կուրսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
--00—ՅՄ