ԱՆ-ի տեղակալը Դիլիջանում հետևել է Հարկադիր կատարման ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ան

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը Տավուշի մարզում հետևել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքին:

 Ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին տեղակայվել է Դիլիջան քաղաքապետարանի հարակից տարածքում: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շահառուները հնարավորություն են ստացել ոլորտի հետ առնչվող իրենց հարցերն ուղղել ծառայության աշխատակիցներին և տեղում ստանալ դրանց պատասխանները:

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներն արդեն գործարկվել են Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, դրանց շնորհիվ՝ քաղաքների և գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինում ոլորտին առնչվող հարցով ծառայություն դիմելու համար հասնել ՀԿԱԾ մարզային բաժիններ:

--00--ԼՀ