«Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամների հետ քննարկվել են պետական գնումների համակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

fotoram_io_6.thumb_

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գնումների համակարգին առնչվող հարցեր, ինչպիսիք են՝ համակարգում կատարվող փոփոխությունները, գործարար համայնքի ներկայացուցիչների խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:

Նմանատիպ հանդիպումները կարևոր են թափանցիկության և շահագրգիռ անձանց կողմից հետադարձ կապի ապահովման տեսանկյունից, ուստի նախատեսվում է ընդլայնել դրանց շրջանակը և դարձնել շարունակական:

--00—ՅՄ