ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Ես հավեսի համար չեմ դրսում, մեր գործը ատելություն սերմանելը չի, մենք ասում ենք՝ ժողովուրդ, դուք երանելի ժամանակներ եք ապրել, մեկդ մյուսին պատիվ տվող եք եղել, օտարականին ընդունող ու ճանապարհող եք եղել, հիմա ի՞նչ է պատահել ձեզ, ի՞նչն է գողացվել։ Սուտն է շատացել, ամեն օր ստում են, այդ նեռի գործիքներով տարածվել է, այստեղ մի տուն չկա մտնես ու այնտեղ հաշտություն լինի։ Այս մասին Նիզամի համայքնում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասել է, որ պետք է վերադառնալ մեր ակունքներին ու պատվին, ոչ մեկ իշխանության կարիք չունի․ «Մենք ոչ մի բանի կարիք չունենք՝ բացի պատիվ ու հայրենիք ունենալուց»։
«Էս պետությունը ղեկավար ունի՞, ծպտուն չեն հանում, թուրքերն ասում են` ինչ ասենք, պիտի անեք, մարդ չեք»,-ասել է Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ