ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ստեփանակերտցիների հետ հանդիպումից՝ կից նշելով.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են:
Քաղաքամայր Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը մեր հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնենք միասնաբար՝ մեր սրտացավ ու նվիրված աշխատանքով»:
--00--ԱԹ